Գովեստները Անկարայի հասցեին վկայում են քրիստոնեական գույքը վերադարձնելու հանդեպ ԱՄՆ անլուրջ վերաբերմունքի մասին

Գովեստները Անկարայի հասցեին վկայում են քրիստոնեական գույքը վերադարձնելու հանդեպ ԱՄՆ անլուրջ վերաբերմունքի մասին

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կոնգրեսական Հովարդ Բերմանի կողմից ներկայացված հարցերի գրավոր պատասխաններում չափից դուրս և անարժան գովեստ է հայտնել Թուրքիային ժամանակին քրիստոնյաներից գողացված կրոնական ունեցվածքի չնչին մասը վերադարձնելուն ուղղված «կոնկրետ քայլերի» համար: Բայց պատասխաններում նշվել է, որ պետք է շարունակել Անկարայի վրա ճնշումն ունեցվածքի մնացած մասն օրինական տերերին վերադարձնելու համար, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնաժողովը (ANCA):Կոնգրեսական Բերմանը դժգոհություն է հայտնել պետքարտուղարի պատասխանից այն պատճառով, որ նա «գոհ է նրանից, որ Թուրքիան ձգտում է վերադարձնել քրիստոնեական եկեղեցիներից առևանգված ունեցվածքը, լիովին հարգելով հայ և այլ քրիստոնյա բնակչությանը, որոնք ապրել են այդ հողերի վրա աստվածաշնչյան ժամանակներից»: Իր պատասխանում Քլինթոնը գերագնահատել է Թուրքիայի գործողությունները, որը նույնիսկ եթե կատարի բանաձևը, կվերադարձնի եկեղեցիներից գողացված ունեցվածքի 5 տոկոսից պակասը: Նա, այնուամենայնիվ, խոստանում է, որ պետդեպարտամենտը «կշարունակի զգոնություն պահպանել կրոնական համայնքների շուրջ իրավիճակի հարցում և խրախուսել երկրում բարեփոխումների անհրաժեշտությունը»:

«Մենք միանում ենք Կալիֆորնիայի և ԱՄՆ հայերին, շնորհակալություն հայտնելով կոնգրեսական Բերմանին կենսական կարևոր հարցերը հնչեցնելու համար»,- ասել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: «Թեև մենք, իհարկե, հասկանում ենք, որ ԱՄՆ-ը շարունակում է Թուրքիայի վրա ճնշում գործադրել կրոնական ունեցվածքն օրինական տերերին վերադարձնելու համար, մենք նախկինի նման խորապես անհնագստացած ենք նրանով, որ Թուրքիայի հասցեին անարժան գովեստները և Անկարայի դատարկ խոստումներն արտացոլում են պետդեպարտամենտի լրջության բացակայությունը Թուրքիայի կողմից թալանված ունեցվածքն ամբողջությամբ վերադարձնելու գործում»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---