ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՇՎԵՅՑԱՐԻԱՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ 6 ապրիլի 2004 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը եւ Շվեյցարիայի ԱԳՆ քաղաքական հարցերով վարչության ղեկավար Բլեզ Գոդենը ստորագրել են տեխնիկական, ֆինանսական եւ մարդասիրական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր: Ինչպես տեղեկացրել են ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության մամուլի կենտրոնում, համաձայնագիրն ուղղված է տնտեսության, սոցիալական հատվածի, շրջակա միջավայրի զարգացմանը, ինչպես նաեւ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ամրապնդման: Համաձայնագրի շրջանակներում Հայաստանին կտրամադրվեն դրամաշնորհներ` 3,5 մլն շվեյցարական ֆրանկի չափով որպես տեխնիկական, եւ 3 մլն ֆրանկի չափով` որպես մարդասիրական աջակցություն: Տեխնիկական օգնությունն ուղղված կլինի բնական պաշարների, պետական գործերի կառավարման թափանցիկության, տեղեկատվության հասանելիության կառավարման բարձրացմանը, մարդասիրական օգնությունը` հակամարտությունների կարգավորմանը եւ բնության աղետների վերացմանը, մասնավորապես, վերաբնակեցված անձանց եւ բնակչության առավել անապահով սոցիալական խմբերի աջակցությանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |