«Ժողովուրդ». Երեք զինծառայող է ծանր վիրավորվել ականի պայթյունից

«Ժողովուրդ». Երեք զինծառայող է ծանր վիրավորվել ականի պայթյունից

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ» թերթը, հղում անելով լավատեղյակ աղբյուրներին, հայտնել է, որ մարտի 31-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի պաշտպանական դիրքերում հակահետևակային ականի պայթյունից ծանր վիրավորել են երեք ժամկետային զինծառայողներ: Անտեսելով արգելքը, զինծառայողները անհասկանալի պատճառներով բարձրացել են ականի վրա: Արդյունքում երեք զինծառայողներ՝ Խորեն Սարիբեկյանը, Հովհաննես Վարդանյանն ու Մարատ Գրիգորյանը ծանր վիրավորվել են և հոսպիտալացվել:

Այս տեղեկությունը հաստատել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության մամլո խոսնակ Մերի Սարգսյանը՝ հավելելով, որ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ 365 հոդվածի 1 մասով՝ մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---