Կառավարությունը հաստատել է Իրան-Հայաստան նավթատարի տեխնիկական կանոնակարգը12 ապրիլի 2012 - 11:55 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը ապրիլի 12-ի նիստի ընթացքում հաստատել է Իրան-Հայաստան նավթատարի շահագործման կանոնակարգը: Այս առնչությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է Իրան-Հայաստան նավթատարի շինարարության համար տեխնիկական կանոնակարգի նախնական հաստատումը: Հայաստանը և Իրանը մտադիր են մինչև 2014-ը կառուցել 8 դյույմ լայնությամբ 365 կմ-անոց նավթամթերատար կառուցել: Այդ ծրագրի շուրջ պայմանավորվածության կողմերը հանգել են հունվարին Ալիրեզ Զեյգամիի՝ Երևան կատարած այցի շրջանակներում: Իրան-Հայստան նավթատարը, որը ծրագրվում է կառուցել մինչև 1014թ, թույլ կտա Հայաստանին նավթամթերք ստանալ ոչ միայն Իրանի նավթազտարաններից, այլ նաև Պարսից ծոցից, որտեղ այսօրվա դրությամբ գտնվում է աշխարհում թվով երկրորդ բորսան, որտեղ վաճառվում է տարբեր որակի նավթամթերք: Այդ մասին փետրվարի 15-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին է ասել ՀՀ էներգետիկայի ու բնապահպանության նախարար Արմեն Մովսիսյանը: Այդ համատեքստում նախարարը պարզաբանել է, որ Հայաստանը կկարողանա օգտվել բորսայում գործող գներից, որոնք զգալիորեն տարբերվում են միջերկրածովյին գներից և զգալիորեն կրճատել տրանսպորտային ծախսերը: Ինչ վերաբերում է ներդրումներին տնտեսական տեսակետից շահավետ նախագծում, ապա, ըստ Արմեն Մովսիսյանի, ներդրողներ կգտնվեն, հնարավոր է նաև ֆինանսավորում Հայաստանի պետական միջոցների հաշվին: Նավթատարի շինարարությունը Հայաստանի տարածքում կֆինանսավորի հայկական կողմը, իսկ Իրանի տարածքում՝ իրանական կողմը: Նավթատարի շահագործման մասին պայմանագիրը կկնքվի 25 տարով: Ինչպես հայտնել է նախարարը, Հայաստանի ներքին սպառման պահանջարկը կազմում է տարեկան 400 հազար տոննա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |