Հայոց ցեղասպանության թեմայով հետազոտությունները հասանելի կլինեն հանրության լայն շերտերին

Հայոց ցեղասպանության թեմայով հետազոտությունները հասանելի կլինեն հանրության լայն շերտերին

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ուսումնասիրության բնագավառում ՀՑԹԻ գիտական հետազոտությունների արդյունքները միջազգային գիտական շրջանակներին հասանելի դարձնելու, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թեմայով հայ և օտար հեղինակների աշխատանքներն ավելի լայն լսարանին ներկայացնելու համար ՀՑԹԻ հայտարարում է նոր` «Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդեսի» թողարկումը: Սկզբնական փուլում հանդեսը լույս է տեսնելու տարեկան երկու թողարկումով: Բացի գիտական հոդվածներից, հանդեսում զետեղվելու են նաև Հայոց ցեղապանության թեմայով լույս տեսած գրականության գրախոսականներ: Հանդեսի խմբագրական կազմում ընգրկված են հեղինակավոր ցեղասպանագետ-գիտնականներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---