Երևանում տեղի է ունեցել ԶԼՄ-ների էթիկական և իրավական խնդիրներին վերաբերող միջբուհական գիտաժողով

Երևանում տեղի է ունեցել ԶԼՄ-ների էթիկական և իրավական խնդիրներին վերաբերող միջբուհական գիտաժողով

PanARMENIAN.Net - Եվրոպական Միության և Եվրոպայի Խորհրդի «Լրատվամիջոցների ազատության, պրոֆեսիոնալիզմի և բազմակարծության խթանումը Հարավային Կովկասում և Մոլդովայում» 2011-2012թթ. համատեղ ծրագրի շրջանակներում այսօր Երևանի պետական համալսարանում կայացել է «Նոր և այլընտրանքային ԶԼՄ-ների էթիկական և իրավական խնդիրները» թեմայով միջազգային միջբուհական գիտաժողով:

Եվրոպական Միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի ընդհանուր նպատակն է խթանել լրատվամիջոցների ազատությունն և բազմակարծությունը Հարավային Կովկասում և Մոլդովայում, նպաստել իրավական և ինստիտուցիոնալ երաշխիքների, խոսքի ազատության, բարձրագույն որակի լրագրության և բազմակարծ ԶԼՄ - ների առկայությանը Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքում` համաձայն Եվրոպայի խորհրդի չափանիշներին, և վերաբերում է երկու` ավանդական ու նոր լրատվամիջոցներին:

Ողջույնի խոսքով հանդես են եկել Երևանում ԵԽ գրասենյակի ներկայացուցիչ Արման Դարբինյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության գործառնությունների բաժնի ղեկավար Ժան-Կրիստոֆ Գայրանը և ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը ներկայացրել է մասնագիտական էթիկայի և իրավունքի դասավանդումը ֆակուլտետում:

Գերմանական Բունդեստագի փորձագետ, իրավաբան Նիլս Լեոպոլդը ներկայացրել է անձնական բնույթի տվյալների պաշտպանության եվրոպական փորձը: PanARMENIAN.Net կայքի փոխտնօրեն Արփինե Գրիգորյանը ներկայացրել է «Լրատվական կայքերի քաղաքականությունը սոցիալական մեդիայում» թեման:

Գիտաժողովին մասնակցել են հայաստանյան մի շարք բուհերի ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողներ, դասախոսներ, ինչպես նաև լրագրողներ և փորձագետներ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---