Արամ Ա-ն սատարել է բռնազավթված տարածքում կիպրոսցիների իրավունքները հարգելու պահանջին

Արամ Ա-ն սատարել է բռնազավթված տարածքում կիպրոսցիների իրավունքները հարգելու պահանջին

PanARMENIAN.Net - Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հատուկ նամակ է ստացել Կիպրոսի ԱԳՆ ղեկավար Էրատո Կոզակու-Մարկուլիսից, որում նախարարը տեղեկացրել է կաթողիկոսին այն մասին, որ թուրքական վարչակազմը Կիպրոսի հյուսիսային մասում արգելել է հունական եպիսկոպոս Քրիստոֆորին Զատկի առթիվ այցելել հյուսիսային Կիպրոս: Նամակում նաև նշվում են Կիպրոսի բնակիչների իրավունքները ոտնահարելու այլ փաստեր: Կոզակու-Մարկուլիսն այդ նամակով խնդրել է Արամ Առաջինին իր ազդեցության օգնությամբ դատապարտել թուրքական իշխանությունների գործողությունները:

Պատասխան նամակում կաթողիկոսը, դատապարտելով թուրքական իշխանությունների քաղաքականությունը, հաղորդել է, որ նա դիմել է Միջին Արևելքի Եկեղեցիների խորհուրդ, որպեսզի այն հանդես գա նման քաղաքականության սուր քննադատությամբ և արտոնի խղճի ազատություն Կիպրոսի բռնազավթված հատվածում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---