Ղուկասյանի փեսացուի սպանության գործով կասկածվում է Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետի որդին13 ապրիլի 2012 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Երեկ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրից Սև Ղուլ տանող ամրոցի ճանապարհին դաժանաբար սպանել էին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի միջնեկ դստեր` Աննայի փեսացուին`27-ամյա Կարեն Եսայանին: «Առավոտը» գրում է, որ այս գործով կասկածվում է Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին: Եսայանների ընտանիքի մտերիմները խոսում են, որ սպանությունը կատարվել է խանդի հողի վրա. քաղաքապետի դստերը սիրահարված է եղել նաև ոստիկանապետի որդին, որը վրեժ է լուծել նման ճղճիմ եղանակով: «Մենք այս տեղեկությունը փորձեցինք ճշտել Շիրակի մարզի դատախազությունից, սակայն այստեղից մեզ տեղեկացրին, որ կատարվում է նախաքննություն, դրդապատճառները դեռ պարզ չեն, Շիրակի մարզի դատախազը ամբողջ գիշեր աշխատել է ոստիկանության շենքում»,- գրում է «Առավոտը»: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |