Ուկրաինայի հայ համայնքը որոշել է դիմել երկրի նախագահին և խորհրդարանին՝ խնդրելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ուկրաինայի հայ համայնքը որոշել է դիմել երկրի նախագահին և խորհրդարանին՝ խնդրելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Ապրիլի13-ին Կիևում «Українські Новини» տեղեկատվական գործակալության մամլո կենտրոնում տեղի է ունեցել կլոր սեղան «Հայոց ցեղասպանություն. Անպատժելիությունը ծնում է կրկնություն» թեմայով: Միջոցառման նախաձեռնողն է Ուկրաինայի Թոշակառուների կուսակցության ղեկավար Ամրամ Պետրոսյանը, հաղորդում է Analitika.at.ua-ն: Կլոր սեղանին ներկա են եղել անվանի ուկրաինացի քաղաքագետներ, գիտնականներ, լրագրողներ, հասարակական և քաղաքական գործիչներ, կազակության ներկայացուցիչներ:

Կլոր սեղանի արդյունքներով որոշում է ընդունվել դիմել Ուկրաինայի նախագահին և խորհրդարանին՝ խնդրելով ճանաչել Հայոց ցեղասպանությունն օրենսդարական մակարդակում:

Միջոցառման ընթաց քում որպես ցեղասպանության կրկնության վառ օրինակ կայացել է «Սովորական ցեղասպանություն. Մարաղա, 1992-ի ապրիլի 10» ֆիլմի ցուցադրությունը, որը նկարահանվել է Հայաստանի նախագահի աշխատակազմի տեղեկատվական և հանրային կապերի կենտրոնի կողմից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---