Նիդերլանդներում բողոքի ցույց տեղի կունենա Թուրքիայի նախագահի այցի դեմ

Նիդերլանդներում բողոքի ցույց տեղի կունենա Թուրքիայի նախագահի այցի դեմ

PanARMENIAN.Net - Ապրիլի 18-ին Հաագայում բողոքի ակցիա տեղի կունենա Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցի դեմ: Ինչպես PanARMENIAN.Net ին է հայտնել Նիդերլանդների հայկական կազմակերպությունների դաշնության (FAON) համակարգող Ինգե Դրոստը, ակցիային, հայերից բացի, կմասնակցեն նաև քրդեր, ասորիներ, թուրքեր: Կազմակերպիչները ցույցի դուրս կգան ազգային փոքրամասնությունների, Ցեղասպանության ժխտողականության հարցում Թուրքիայի քաղաքականությունը դատապարտող և մարդու իրավունքներն ու ազատությունները խախտելու մեղադրական պաստառներով:

Թուրքիայի նախագահը Նիդերլանդներ կժամանի Նիդերլանդների ու Օսմանյան կայսրության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 40-ամյակի կապակցությամբ: Ավելի վաղ երկրի հայկական կազմակերպությունները դիմել էին խորհրդարան նամակով՝ բողոք հայտնելով այդ իրադարձության տոնակատարության դեմ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---