Ռուս փորձագետը խորհուրդ է տալիս Հայաստանին գինիներն արտահանել միանական ապրանքանիշով

Ռուս փորձագետը խորհուրդ է տալիս Հայաստանին գինիներն արտահանել միանական ապրանքանիշով

PanARMENIAN.Net - Ռուսական «Յագուար 17» դիստրիբյուտորային ընկերության տնօրեն Սերգեյ Նիկիտինը խորհուրդ է տալիս Հայաստանին իր գինիներն արտաքին շուկա դուրս բերել միասնական ապրանքանիշով, ինչպես դա ժամանակին արել է Չիլին՝ ղեկավարվելով ուժեղ PR-ով: «Գինիների առաջխաղացման հաջողությունը 80 տոկոսով կախված է սպառողների հետ հաղորդակցությունից և «լեգենդի» ներկայացումից, ինչը բավական հավանական է»,- ապրիլի 16-ին Երևանում ասել է նա:

Ռուսական շուկայում հայկական գինիների առաջխաղացման հիմնական խնդիրները Սերգեյ Նիկիտինն անվանել է այն, որ դրանց իրացմամբ զբաղված են կոնյակ ներկրող ընկերությունները, որոնց համար գինին կոնյակի «կցորդ» է: «Այդ դեպքում պատշաճ ուշադրություն չի դարձվում այդ ապրանքին»,- ասել է նա:

Նրա կարծիքով, անհրաժեշտ է ազդել սպառողի վրա ԶԼՄ-ների միջոցով և բացատրել, որ կա ոչ միայն կոնյակ, այլ նաև գինի, «քանի որ հասարակ ռուս մարդը չգիտի, թե ինչ է հայկական գինին»: Փորձագետի կարծիքով, պետք է աշխատել գինու զբոսաշրջության զարգացման վրա, ինչպես դա անում է Մոլդովան, ինչպես նաև պետք է մասնակցել առաջատար միջազգային ցուցահանդեսների:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---