Զապորոժյան կազակները կարծում են, որ ապրիլի 24-ն Ուկրաինայում պետք է հայտարարվի Ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Զապորոժյան կազակները կարծում են, որ ապրիլի 24-ն Ուկրաինայում պետք է հայտարարվի Ցեղասպանության զոհերի հիշատակի օր

PanARMENIAN.Net - «Մեր կազմակերպությունը միանում է Ուկրաինայի իշխանությունների ուղերձին և լիովին աջակցում հայկական համայնքին: Մենք կարծում ենք, որ ապրիլի 24-ը Ուկրաինայում պետք է հայտարարվի Ցեղասպանության զոհերի հիշատակի օր»,- «Հայոց ցեղասպանություն. Անպատժելիությունը ծնում է ռեցիդիվ» թեմայով կլոր սեղանի ժամանակ հայտարարել է «Կազացտվո զապորոժսկոե» կազմակերպության ներկայացուցիչ Վլադիմիր Ցապը, հաղորդում է Analitika.at.ua-ն:

Ապրիլի13-ին Կիևում տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանություն. Անպատժելիությունը ծնում է ռեցիդիվ» թեմայով կլոր սեղան: Կլոր սեղանի մասնակիցների համար որպես ռեցիդիվի ապացույց ցուցադրվել է «Սովորական ցեղասպանություն. Մարաղա, 1992թ. ապրիլի 10», որը նկարահանվել է Հայաստանի նախագահին կից Հանրային կապերի ու տեղեկատվության կենտրոնի կողմից:

Կլոր սեղանին մասնակցում էին հայտնի ուկրաինացի քաղաքագետներ, գիտնականներ, լրագրողներ, հասարակական և քաղաքական գործիչներ, կազակներ:

Քննարկվել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին ուղղված ուղերձի տեքստը, որում կոչ է արվում օրենսդրական մակարդակով ապրիլի 24-ն ընդունել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---