Արցախի ազատամարտիկների միությունը կանցկացնի «2012թ մայիսի 9» ակցիան

Արցախի ազատամարտիկների միությունը կանցկացնի «2012թ մայիսի 9» ակցիան

PanARMENIAN.Net - Արցախի ազատամարտիկների միությունն անցկացնելու է «2012թ մայիսի 9» բարեգործական ակցիան, որի նպատակն է օգնել արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքներին և վետերաններին: «Մայիս ամիսը մեր հաղթանակների ամիսն է, ուստի մենք հատկապես մայիսին և սեպտեմբերին ենք օգնություն ցուցաբերում մեր վետերաններին»,- PanARMENIAN.Net –ի թղթակցին է հաղորդել ԱԱՄ երիտասարդական թևի ղեկավար Գեղամ Ստեփանյանը:

Ընդ որում, Ստեփանյանը ընդգծել է, որ վետերաններին օգնել ցանկացողներ միշտ կան, ամբողջ տարվա ընթացքում, և այդ ընթացքում կազմակերպությունը իրականացնում է բազմաթիվ բարեգործական ակցիաներ:

2012թ մայիսի 9-ը հատուկ նշանակություն ունի հայ ժողովրդի համար, երբ նշվում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օրը, Շուշիի ազատագրման և ԼՂՀ Պաշտպանության բանակի 20-ամյակները:

Արցախի ազատամարտիկների միությունը ստեղծվել է 2008թ: Միության անդամ են 8500 ազատամարտիկներ:

Միության նախագահն է Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---