ՀՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ, ՈՐ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԿԱՐԳԱՎՈՐՎԻ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ» ՃԱՆԱՊԱՐՀՈՎ11 մայիսի 2004 - 20:42 AMT PanARMENIAN.Net - ԱԺ-ում ներկայացված Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը հնարավորինը կանեն երկրում նոր քաղաքական իրավիճակի հաստատման համար եւ քաղաքական երկխոսության ճանապարհով կհասնեն առկա դժվարին խնդիրների լուծմանը: Այս մասին լրագրողներին նախօրեին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը կառավարող կոալիցիայի եւ ընդդիմության ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցած հերթական քաղաքական խորհրդակցություներից հետո: Նրա կարծիքով` չորսամսյա դժվարին քննարկումներից հետո խորհրդարանում ծավալված քաղաքական կոնսուլտացիաները տվեցին իրենց առաջին դրական արդյունքները: Հայաստանի հանրապետական կուսակցության, «Օրինաց երկիր» եւ «Դաշնակցություն» կուսակցությունների, «Ժողովրդական պատգամավոր» խմբի, Միավորված աշխատավորական կուսակցություն խմբակցության, «Արդարություն» դաշինքի, «Ազգային միաբանություն» խմբակցության ներկայացուցիչները պայմանավորվել են քաղաքական երկխոսություն սկսելու մասին, եւ այդ կապակցությամբ մայիսի 13-ին ձեւավորվելու է համապատասխան օրակարգ: Ինչպես իր հերթին լրագրողներին հանդիպումից հետո հայտնել է «Արդարություն» դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը, «կոալիցիայի ներկայացուցիչները խնդրել են երկու օր ժամանակ, որպեսզի նրանք համապատասխան վերաբերմունք արտահայտեն ընդդիմության առաջարկության վերաբերյալ»: Նրա խոսքերով` մայիսի 12-ին կոալիցիան համապատասխան գրավոր առաջարկություն կներկայացնի, որի քննարկումից հետո ընդդիմությունը կորոշի` շարունակել բանակցությունները թե ոչ: Հիշեցնենք, որ բանակցությունների օրակարգում ընդգրկվել է մեկ հարց. «2003 թվականի նախագահական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիները»: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Ոստիկանները փակել են Կիրանցի ճանապարհը․ Բագրատ Սրբազանին նույնպես թույլ չեն տալիս մտնել գյուղ Սրբազանն, անդրադառնալով վարչապետի հարցազրույցին, ասել է, թե վերջինս «ծայրից ծայր սուտ է ասում» ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշից բերման ենթարկվածներին ծեծել են Նշվում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը Բագրատ Սրբազան. Հայաստանի կառավարությունն ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանները նրան թույլ չեն տալիս մտնել Կիրանց |