ԱՅՍՕՐ ՍԹՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ12 մայիսի 2004 - 19:44 AMT PanARMENIAN.Net - Այսօր Սթրասբուրգում տեղի կունենա Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով հերթական հանդիպումը: Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա Եվրախորհրդի ԱԳՆ ղեկավարների նիստի շրջանակներում: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի խոսքերով, «բանակցությունների առարկա կհանդիսանա կողմերի երկխոսությանը պատրաստ լինելու հարցը»: «Մենք քննարկում ենք հակամարտող կողմերի միջեւ քննարկման փուլում գտնվող մի շարք գաղափարներ», -ասել է նա: Մամեդյարովի խոսքերով, գոյություն ունի քննարկման մի քանի տարբերակ, որոնցից մեկն` «օկուպացված տարածքների ազատագրումն է տրանսպորտային հաղորդակցության վերականգնման դիմաց», հաղորդում է «Ինտերֆաքսը»:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |