Այսօր աշխատավորների միջազգային օրն է

Այսօր աշխատավորների միջազգային օրն է

PanARMENIAN.Net - 1890 թվականից աշխարհի ավելի քան 140 երկրներում Մայիսի 1-ը նշվում է որպես աշխատավորների միջազգային օր: Մինչ այդ, 1886 թվականի մայիսի 1-ին, ամերիկացի աշխատավորները կազմակերպել են գործադուլ` աշխատանքային օրը 8 ժամ դարձնելու պահանջով: Գործադուլն ավարտվեց ոստիկանության աշխատակիցների հետ բախումով ու արյունահեղությամբ, արդյունքում` մասնակիցներից շատերը ձերբակալվեցին, իսկ կազմակերպիչները դատապարտվեցին մահվան:

1889-ին 2-րդ Ինտերնացիոնալի Փարիզյան կոնգրեսը որոշեց յուրաքանչյուր տարի մայիսի 1-ին ցույցեր կազմակերպել:

20-րդ դարի սկզբին հեղափոխական շարժմանը միացավ նաև Ռուսաստանը: Իսկ արդեն Խորհրդային Միության ստեղծումից հետո մայիսի 1-ը սկսեցին նշել մեծ շուքով` տոնական եծ շքերթով:

ԽՍՀՄ փլուզումից հետո, այս տոնը Հայաստանում մղվեց երկրորդ պլան` ելնելով պատերազմական և սոցիալական բազմաթիվ խնդիրներից, բայց վերջին տարիներին այն կրկին նշվում է: Այս օրը Հայաստանում ոչ աշխատանքային է:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---