«Հայկական ժամանակ». Արդեն որոշված է, թե ով է դատվելու ընտրակեղծիքի համար

«Հայկական ժամանակ». Արդեն որոշված է, թե ով է դատվելու ընտրակեղծիքի համար

PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակը» գրում է, որ իր լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ եվրոպական դիտորդներին ազատ, արդար ընտրություններ անցկացնելու իրենց «մտադրության» մեջ համոզելու համար իշխանությունները որոշել են մի քանի տասնյակ ընտրակեղծարարների դատել:

Մի շարք օլիգարխների, ըստ թերթի նույն աղբյուրների, արդեն հանձնարարված է կազմել այն մարդկանց ցուցակը, ովքեր դատվելու են ընտրախախտումների մեղադրանքով: Ընդ որում, ուշագրավն այն է, որ ապագա դատապարտյալներին իրենց ճակատագրի մասին տեղյակ է պահվում արդեն այսօր: Փոխարենը, որպես վարձատրություն, նրանց տրվելու են բնակարաններ, կլորիկ գումար և խոստում, որ նրանց ընտանիքներին լավ կնայեն` մինչև նրանք կկրեն իրենց պատիժը: Թերթի աղբյուրները հայտնում են, որ արդեն շուրջ մեկ տասնյակից ավելի մարդկանց անուններ ներկայացվել են ՀՀԿ շտաբ: Սրան գումարած, իշխանության «փիարշիկները», սև PR-ի շրջանակներում, առաջիկա օրերին պատրաստվում են լայնամասշտաբ գրոհ կազմակերպել հեռուստաընկերություններով` ընդդեմ Հայ ազգային կոնգրեսի և նրա առաջնորդի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---