Հայաստանի և Իրանի արտգործնախարարությունները Թեհրանում համատեղ խորհրդատվություններ են անցկացրել

Հայաստանի և Իրանի արտգործնախարարությունները Թեհրանում համատեղ խորհրդատվություններ են անցկացրել

PanARMENIAN.Net - Մայիսի 1-2-ին Թեհրանում տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հյուպատոսական հարցերի շուրջ խորհրդատվությունների համատեղ 8-րդ նիստը: Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել յոթերորդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը և գոհունակությամբ նշել հյուպատոսական, դատական և իրավական ոլորտներում համագործակցության դրական տեղաշարժի մասին: Դրական է գնահատվել նաև Նուրդուզ-Մեղրի սահմանակետում համապատասխան ծառայությունների ներկայացուցիչների փոխադարձ հանդիպումների կապակցությամբ, իրենց օժանդակությունն են հայտնել երկու երկրներում թմրանյութերի տարածումը կանխարգելող համապատասխան մարմինների համագործակցության ընդլայնման առնչությամբ:

Համատեղ նիստի ավարտին ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը և ԻԻՀ ԱԳՆ հյուպատոսական գլխավոր վարչության պետ Սեյյեդ Հոսեյն Միր Ֆախխարը ստորագրել են համապատասխան Փոխըմբռնման հուշագիր:

Կողմերը պայմանավորվել են հյուպատոսական հարցերի շուրջ խորհրդատվությունների համատեղ 9-րդ նիստը գումարել Երևանում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---