ՔՀՖ-ն կոչ է արել Հայաստանին, Վրաստանին ու Բելառուսին ժողովրդավարական ընտրություններ անցկացնել

ՔՀՖ-ն կոչ է արել Հայաստանին, Վրաստանին ու Բելառուսին ժողովրդավարական ընտրություններ անցկացնել

PanARMENIAN.Net - Ազգային պլատֆորմներին և Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումը (ՔՀՖ) ուղերձ է հղել նախկին ու ներկա մասնակիցներին, քաղաքացիական հասարակության անկախ կազմակերպություններին և Արևելյան գործընկերության երկրներում ընտրությունների դիտորդներին: Ուղերձում մասնավորապես ասվում է. Ժողովրդավարական օրինականությունը լավ կառավարման հիմքն է: Արդար ընտրությունները շարունակական բարեփոխման հաջողության երաշխիքն են: Բարեփոխումն անհնար է առանց արդար ժողովրդավարական ընթացակարգերի, որովհետև բարեփոխումները հաջողություն չեն ունենա, քանի դեռ չեն ներկայացվել արդար ճանապարհով ընտրված օրինական օրենսդրական մարմինների և կառավարությունների կողմից: Արևելյան գործընկերության ծրագիրը, որի մասն է կազմում Քաղաքացիական հասարակության ֆորումը, քարոզում է այն բարեփոխումները, որոնք կօգնեն գործընկեր պետություններին` իրենց քաղաքական համակարգերը հիմնել ժողովրդավարության սկզբունքների, շուկայական տնտեսության և օրենքի գերակայության վրա: Սրանցից ոչ մեկին չի կարելի հասնել առանց ազատ և արդար ընտրությունների:

ՔՀՖ-ի Ղեկավար կոմիտեն, որն ընտրվել է 2011թ. նոյեմբերին Պոզնանում, պայմանավորվել է, որ ընտրությունների, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ու ազատ լրատվամիջոցների համար պայքարի թեմաները լինելու են ՔՀՖ-ի գերակա խնդիրները: Այս երեք թեմաները կլինեն այս տարվա նոյեմբերին կայանալիք ՔՀՖ հանդիպման հատուկ ուշադրության կենտրոնում: Ազատ ընտրությունները և բազմակարծիք քաղաքական համակարգի զարգացումն անհնար է առանց ազատ լրատվամիջոցների: Բազմակարծիք քաղաքական համակարգն ու ազատ լրատվամիջոցներն էլ իրենց հերթին անհնար են մի համակարգում, որտեղ կոռումպացված վերնախավը գրավել է պետական կառույցները: Այդ վերնախավը նյութական շահ է ստանում իր գրաված պաշտոնի շնորհիվ և հենց այդ նյութական շահն օգտագործում՝ այդ պաշտոնը չկորցնելու համար:

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանդիպումը, որը կայացավ 2012թ. ապրիլին, Բաքվում (որտեղ ՔՀՖ-ն դիտորդի կարգավիճակում էր), և որին մասնակցում էին Եվրոպական խորհրդարանի և Գործընկերության երկրների խորհրդարանների անդամները, բացառությամբ Բելառուսի, Արևելյան գործընկերության երկրներին կոչ արեց «ապահովել գալիք խորհրդարանական և նախագահական ընտրությունների ազատությունը, արդարությունը և ժողովրդավարականությունը՝ համաձայն ԵԱՀԿ չափանիշների»: Վեհաժողովը նաև դատապարտեց կոռուպցիան և կոչ արեց Գործընկերության երկրներում ազատ և անկախ լրատվամիջոցներ զարգացնել:

Այս տարի ընտրություններ են լինելու ԱլԳ վեց երկրներից չորսում՝ Հայաստան, Բելառուս, Վրաստան և Ուկրաինա: ՔՀՖ-ն կոչ է անում իր անդամներին և այլ անկախ կազմակերպությունների՝ հատուկ ուշադրություն դարձնել այս ընտրություններին՝ ապահովելու դրանց ազատությունն ու արդարությունը: Մենք նույնպես կոչ ենք անում մեր անդամներին՝ զեկույցներ կազմել այն թեմայով, թե որքանով են ընտրությունները հավատարիմ ժողովրդավարական չափանիշներին: Այդպիսի զեկույցները կարող են ազգային մակարդակով սեմինարների և գործնական հանդիպումների թեմա դառնալ: Սեմինարները կստուգեն, թե որքանով են պահպանվել ժողովրդավարական չափանիշները և կապահովեն հետագայում դրանց պահպանման միջոցների որոնումը: 2012թ. հունիսի 6-ին Բրյուսելում տեղի կունենա չորս երկրներում ընտրությունների հետ կապված գործնական հանդիպում` ՔՀՖ առաջին աշխատանքային խմբի շրջանակներում: Դիտարկումներն ու եզրակացությունները կամփոփվեն հատուկ նիստի ընթացքում, որը կքննի այդ չորս ընտրությունների նմանություններն ու տարբերությունները և եզրահանգումները կներկայացնի նոյեմբերի վերջին կայանալիք ՔՀՖ հանդիպման ժամանակ: Այս նիստը 2013թ. կայանալիք ընտրությունների համար հանձնարարականներ կներկայացնի, որոնք նպատակ կունենան ձևավորել ԵՄ աջակցությունը՝ ուղղված քաղաքացիական հասարակությանն ու պետական կառավարմանը, և կսահմանի այն պատճառները, որոնք խոչընդոտում են ազատ և արդար ընտրությունների անցկացմանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---