ՌՈՒՍ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՕՐԻՆՄԱՆԸ ՀԱՆՁՆԵԼ ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԱԲԽԱԶԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԸ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության խորհրդի ԱՊՀ գործերով հանձնաժողովի նախագահ Վադիմ Գուստովն առաջարկել Է Հայաստանի տնօրինությանը հանձնել չգործող Անդրկովկասի երկաթգծի աբխազական հատվածը: Գուստովը նպատակահարմար է գտնում երկաթուղու այդ հատվածը Հայաստանի կառավարմանը հանձնել 20 տարի ժամկետով, ԱՊՀ-ի խաղաղարար ուժերի հսկողությամբ, տեղեկացնում Է «Կովկասպրես» գործակալությունը: Նրա տվյալներով, Հայաստանն ու Վրաստանը տարեկան 30 միլիոն դոլար են կորցնում Աբխազական տարանցիկ միջանցքի փակ լինելու պատճառով:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---