Մայիսի 5-ը հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օրն է

Մայիսի 5-ը հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օրն է

PanARMENIAN.Net - Այսօր հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օրն է: Հաշմանդամ անձանց իրավունքների մասին կոնվենցիան առաջին անգամ ընդունվել է ՄԱԿ-ի կողմից 2006-ին, ուժի մեջ մտել` 2008-ին: Հայաստանն այդ կոնվենցիան ընդունել է 2007-ին, վավերցարել` 2010-ի մայիսին, իսկ ուժի մեջ է մտել նույն թվականի հոկտեմբերից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ հաշմանդամների «Փյունիկ» միության ծրագրերի ղեկարավ Ռուզաննա Սարգսյանը:

«Այն երկրները, որոնք ընդունել են կոնվենցիան, պարտավոր են իրենց երկրում ստեղծել հաշմանդամների համար հասարակությանն ինտեգրվելու հավասար հնարավորություններ, ինչպես նաև ստեղծել համապատասխան օրենքներ, օրենսդրական ակտեր, որոնք հնարավորություն կտան հաշմանդամներին զգալ իրենց որպես հասարակության լիարժեք անդամ», - իր խոսքում նշեց Ռուզաննա Սարգսյանը:

Սարգսյանի խոսքով` Հայաստանում նույնպես կան անհրաժեշտ այդ բոլոր օրենքներն ու ակտերը, բայց թե որքանով են դրանք պահպանում հաշմանդամների իրավունքներն ու շահերը` մասնագետը դժվարանում է պատասխանել:

«Վերցնենք քաղաքաշինության մասին օրենքը: Շինությունները, կառույցները` ամեն ինչ պետք է մատչելի լինի հաշմանդամների համար: Իսկ արդյո՞ք դա այդպես է: Ւհարկե ոչ», - ասաց Ռուզաննա Սարգսյանը:

Մասնագետի կարծիքով` Հայաստանում պակասում են մեխանիզմները, որոնք կօգնեն կյանքի կոչել այդ օրենքները, և պետությունը պետք է մտածի հենց այդ մեխանիզմների ստեղծման մասին, որոնց միջոցով հնարավոր կլինի «լիարժեք կիրառել հաշմանդամների իրավունքների պաշտպանության համար նախատեսված օրենքները»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---