ԿԸՀ-ն առաջարկում է ցանկացողներին գալ հաձնաժողով և ստուգել թանաքները

ԿԸՀ-ն առաջարկում է ցանկացողներին գալ հաձնաժողով և ստուգել թանաքները

PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հաձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը նշել է, որ ընտրության թանաքները 12 ժամ պահպանվում են, խնդիրը առաջացել է տեխնիկական օգտագործման հետևանքով: «Այն ընտրատեղամասերում, որտեղ խառնել են կնիքների թանաքը օգտագործելուց առաջ, ոչի մի խնդիր չի առաջացել: ԿԸՀ-ը անմիջապես արձագանքել է, և բոլոր այն ընտրատեղամասերում, որտեղ նման խնդիրներ են առաջել, հրահանգվել է, որ խառնվի սովորական թանաք»,- ընդգծել է նա:

Ըստ նրա, թանաքները պատրաստվել են Անգլիայում` հատուկ մասնագիտացված ընկերությունների կողմից: «Բազմաթիվ քանակությամբ թանաք ԿԸՀ-ում կա, ցանկացողները կարող են գալ և ստուգել, պահպանվում են արդյոք 12 ժամ, թե ոչ»,- ավելացրել է նա:

9/11 ընտրատեղամասում քվեարկության մասնակցող ընտրողներից մեկը ընտրություն կատարելուց և տեղամասը լքելուց մի քանի րոպե անց վերադարձել է՝ պահանջելով պարզաբանել, թե ինչու է անհետացել իր անձնագրի կնիքը:

Ավելի վաղ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն արձագանքել էր կնիքների հետ կապված խնդրին՝ բացատրելով, որ տեղամասերում կնիքի օգտագործման կարգը չի պահպանվել.«Կնիքը պետք է թափահարեին, նոր դրոշմեին: Արդեն պարզաբանվել է օգտագործման կարգի ամբողջ մեխանիզմը: Արդեն իսկ կան առաջին հավաստիացնող զանգերը, որ ամեն ինչ շտկվել է»:

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---