Շարմազանովն առաջարկել է միջկուսակցական շտաբին ներկայացնել ՀՀԿ-ի կողմից կատարված ընտրախախտումների ապացույցներ

Շարմազանովն առաջարկել է միջկուսակցական շտաբին ներկայացնել ՀՀԿ-ի կողմից կատարված ընտրախախտումների ապացույցներ

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է ընտրակեղծիքների դեմ պայքարի միջկուսակցական շտաբի հայտարարություններն ու մեկնաբանությունները` կապված իշխանությունների և ՀՀԿ-ի կողմից իրականացված բազմաթիվ ընտրախախտումների հետ:

«Այս բոլոր անհանգստություններն ու մեկնաբանությունները, որոնք ապացույցներից զուրկ են, ապատեղեկատվություն և քամի են»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է Շարմազանովը:

Նա կոչ է արել միջկուսակցական շտաբի ներկայացուցիչների ապացույցներ ներկայացնել, որոնք կհաստատեն խախտումների փաստը: Ըստ նրա, նման հայտարարությունները և մեկնաբանությունները «ապատեղեկատվություն, փուչիկ են, որոնք հեռու են ժողովրդավարությունից»:

Շարմազանովն ընդգծել է, որ ԿԸՀ-ն և օրինապահ մարմինները օպերատիվ կերպով էին արձագանքում ընտրախախտումների վերաբերյալ հաղորդագրություններին և հայտարարություններին: Բացահայտվել է, որ ընտրախախտումներ են կատարում ոչ թե ՀՀԿ-ի ներկայացուցիչները, այլ մյուս կուսակցությունների, որոնք մտնում են միջկուսակցական շտաբի մեջ:

Շարմազանովը մեկնաբանել է նաև ընտրությունները, հայտարարելով. «Անկախ ընտրությունների ելքից, ցանկանում եմ շնորհավորել յակ ժողովրդին` ժողովրդավարական արժեքների ամրապնդման ուղղությամբ հերթական քայլի կապակցությամբ»:

Նա նաև ընդգծել է, որ նախընտրական քարոզարշավը, ԶԼՄ-ների, ԿԸՀ-ի և օրինապահ մարմինների շնորհիվ անցել է բաց, հրապարակային և թափանցիկ մթնոլորտում:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---