ԵԽ անդամ Լեոնիդաս Դոնսկիսը խնդրում է Սուրեն Զոլյանի նկատողության վերաբերյալ որոշման անհապաղ փոփոխում

ԵԽ անդամ Լեոնիդաս Դոնսկիսը խնդրում է Սուրեն Զոլյանի նկատողության վերաբերյալ որոշման անհապաղ փոփոխում

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի անդամ Լեոնիդաս Դոնսկիսն այսօր նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որում նա իր մտահոգությունն է հայտնել ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանին պաշտոնանկ անելու հարցով:

Նամակում մասնավորապես ասվում է. «Գիտաժողովը, որի պատճառով Սուրեն Զոլյանը նկատողություն էր ստացել ԿԳ նախարարից, կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի կողմից՝ մի կազմակերպության, որի նպատակն է մարդու իրավունքների պաշտպանության ապահովումը ամբողջ աշխարհում, որի անդամ է հանդիսանում նաև Հայաստանը: Չեմ կարողանում հասկանալ, թե ինչու պիտի ՀՀ կրթության և գիտության նախարարությունը այս գիտաժողովին պարոն Զոլյանի մասնակցությունը համարեր վիրավորական կամ դիտեր որպես ռեկտորի պարտականությունների անտեսում, կամ, թե ինչու նման անհամաչափ պատժամիջոց պիտի կիրառվեր»:

Լեոնիդաս Դոնսկիսն իր զարմանքն է հայտնում այդ հարցի շուրջ և խնդրում այս իրադարձությունների վերաբերյալ սպառիչ բացատրություն և պրոֆեսոր Զոլյանի նկատողության վերաբերյալ որոշման անհապաղ փոփոխում:

«Այս պատմությունը, բացի համալսարանի ակադեմիական ինքնավարության խիստ խախտում լինելուց, նաև ինձ ցնցում է որպես քաղաքական թաքնված պատժի օրինակ»,- ասված է Լեոնիդաս Դոնսկիսի նամակում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---