Պուտինը հրաման է տվել ԱՊՀ երկրների հետ հարաբերություններն ամրապնդելու անհրաժեշտության մասին

Պուտինը հրաման է տվել ԱՊՀ երկրների հետ հարաբերություններն ամրապնդելու անհրաժեշտության մասին

PanARMENIAN.Net - ՌԴ նոր նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է տվել ԱՊՀ երկրների հետ հարաբերություններն ամրապնդելու անհրաժեշտության մասին՝ որպես Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերակայություն:

Պուտինի հրամանի համաձայն, որը տեղադրված է Կրեմլի կայքէջում, կառավարությանը հանձնարարվել է դիտարկել ԱՊՀ տարածքում բազմակողմանի փոխազդեցության և ինտեգրացիոն գործընթացների զարգացումը որպես Ռուսաստանի արտաքին քաղաքականության առանցքային ուղղություն:

ՌԴ նախագահը հանձնարարել է նաև ամրապնդել ժամանակակից մարտահրավերներին և սպառնալիքներին ՀԱՊԿ արագ արձագանքման մեխանիզմները և նրա խաղաղապահական պոտենցիալը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---