Մայիսի 11-ին ԵՊՀ-ում կիրականացվի «ԱԺ ընտրությունների մոդել» խորագրով ծրագիրը

Մայիսի 11-ին ԵՊՀ-ում կիրականացվի «ԱԺ ընտրությունների մոդել» խորագրով ծրագիրը

PanARMENIAN.Net - Մայիսի 11-ին ժամը 12:00-ին ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ուսանողական խորհուրդը կազմակերպում է «ԱԺ ընտրությունների մոդել» ծրագրի անցկացում: Այն նախատեսում է ուսանողների կողմից նոր քաղաքական կուսակցությունների ձևավորում, ինչպես նաև քարոզարշավի անցկացում: Միջոցառումն անցկացվելու է 4 փուլով: Մասնակցելու են Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մոտ 80 ուսանող: Ժյուրիի կազմում լինելու են ԵՊՀ գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանը, քաղաքագիտության ամբիոնի վարիչներ, հայտնի քաղաքագետներ Գարիկ Քեռյանը, Աշոտ Ենգոյանը, ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանը: Ծրագիրը նախատեսում է 4 փուլ:

1. Կուսակցության ընդհանուր բնութագիր /պատմություն, գաղափարախոսություն, տեսակ/

2. Կարգախոս, պաստառ, լոգո

3. Լիդերի խոսք /ծրագրի ներկայացում/

4. Քաղաքական գովազդ վիդեո տարբերակով

Յուրաքանչյուր փուլում ժյուրին կգնահատի թիմային աշխատանքն, իսկ վերջում ընտրազանգվածը փակ քվեարկությամբ կընտրի թիմերից մեկն, այնուհետև ընտրությունների արդյունքն ու ժյուրիի միավորները կգումարվեն և կորոշվի հաղթողը:

Ծրագրի նպատակն է ցույց տալ, թե երիտասարդ քաղաքագետնորը ինչպես են պատկերացնում ԱԺ ընտրությունները, ինչպիսի նոր ծրագրեր ու գաղափարներ ունեն և ինչ վիճակում է գտնվում քաղաքական մշակույթը երիտասարդների մոտ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---