«Հրապարակ». Փուչիկներ պատվիրելիս ՀՀԿ-ն էժանության հետևից է ընկել

«Հրապարակ». Փուչիկներ պատվիրելիս ՀՀԿ-ն էժանության հետևից է ընկել

PanARMENIAN.Net - «Հրապարակ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել փուչիկների պատմության մասին: Թերթի տեղեկություններով` ՀՀԿ-ի փուչիկների գծով կազմակերպիչները նախապես մի քանի ընկերությունների են դիմել մեծաքանակ փուչիկներ պատվիրելու համար, որոնք պետք է լիցքավորվեին հելիում անվտանգ գազով: Բայց մեկ փուչիկի գինն այդ դեպքում հինգ հարյուր դրամ կկազմեր, ինչն այդքան էլ ձեռնտու չէր, քանի որ որոշվել էր հանրությանը զարմացնել փուչիկների առատությամբ: «Կարճ ասած` նախընտրել են էժան տարբերակը` դիմելով անհատ լցնողների: Ասում են` սովորաբար նորմալ կազմակերպությունները հրաժարվում են փուչիկները բնական գազով լցնելուց` իրենց հաճախորդներին ցույց տալով այնպիսի կադրեր, որտեղ կան փուչիկների բռնկվելու տեսարաններ»,- գրում է թերը ու նաև նշում, որ փողոցում վաճառվող փուչիկները հիմնականում լիցքավորված են բնական մեթան գազով, «ինչը նույնքան վտանգավոր է: Պարզապես, քանի որ դրանք մեծ քանակությամբ չեն, մնամ պայթյունի վտանգը նվազագույնի է հասցված: Փաստորեն, իշխող կուսակցությունը միլիարդներով գումար ծաղսեց, իսկ մանրուքների մեջ խնայեց: Սակայն եթե հաշվենք` թե ինչ վնաս կրեց արդյունքում` թեկուզ միայն բժշկական ծաղսերի տեսքով` պարզ է, որ քաղաքական և ֆինանսական վնասներն ահռելի են»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---