30 ուսանող մասնակցել է «Արաբական պետությունների լիգա» մոդել-համաժողովին

30 ուսանող մասնակցել է  «Արաբական պետությունների լիգա» մոդել-համաժողովին

PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հիմնադրամում այսօր տեղի է ունեցել «Արաբական պետությունների լիգա» մոդել-համաժողովը, որը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երիտասարդ առաջնորդների դպրոցը։ Հիմնադրամի հաղորդագրութայն մեջ նշվում է, որ համաժողովում Երևանի բուհերը ներկայացնող 30 ուսանողներ, հանդես գալով Արաբական պետությունների լիգայի խորհրդի, ինչպես նաև դիտորդ պետությունների դեսպանների դերում, առաջարկել են Իրանի խնդրի լուծման իրենց տարբերակները։

Երիտասարդ առաջնորդների դպրոցի ղեկավար Արտակ Շաքարյանն ընդգծել է ուսանողների շրջանում անցկացվող նման մոդել-համաժողովների դերը միջազգային հարաբերությունների ոլորտում։ Նա տեղեկացրել է, որ «Արաբական պետությունների լիգա» մոդել-համաժողովը տարածաշրջանում անցկացվում է առաջին անգամ։

Շաքարյանը կարեւորել է հատկապես այն հանգամանքը, որ երիտասարդներն անդրադառնում են Իրանի խնդրին. «Մենք պետք է փորձենք կանխատեսել Իրանի հետ կապված զարգացումները և տարածաշրջանի արձագանքը, ինչը մեզ խիստ անհրաժեշտ է ապագան վերլուծելու, մեր դիրքորոշումը մոդելավորելու համար»,–ասել է նա։

Մոդել-համաժողովի մասնակիցները հիմնականում միջազգային հարաբերությունների, արևելագիտության, քաղաքագիտության բաժինների ուսանողներ էին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---