Ստեփանակերտում տեղի է ունեցել գիտական կոնֆերանս` նվիրված ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի կնքման 18-ամյակին

Ստեփանակերտում տեղի է ունեցել գիտական կոնֆերանս` նվիրված ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի կնքման 18-ամյակին

PanARMENIAN.Net - Մայիսի 12-ին ԼՂՀ «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեին կից Խաղաղության վարպետ ակումբը, միջազգային Խաղաղության վարպետ ակումբի աջակցությամբ, անցկացրել է «Հրադադարի ռեժիմի 18 տարի: Խաղաղության և հաշտեցման ռեսուրսրներ» թեմայով կոնֆերանս: Վերջինս նվիրված է ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերաբերյալ համաձայնագրի կնքման 18-ամյակին: Ինչպես հաղորդում են կազմակերպիչները, կոնֆերանսին մասնակցել են Արցախի խորհրդարանի, ոչ կառավարական կազմակերպությունների, ինտելիգենցիայի, ԶԼՆ-ների ավելի քան 35 ներկայացուցիչներ:

ԼՂՀ Խաղաղության վարպետ ակումբի նախագահ Կարեն Օհանջանյանը, բացելով կոնֆերանսը, ընդգծել է հակամարտող կողմերի միջև հրադադարաի մասին համաձայնագրի կնքման կարևորությունը, քանի որ այն «թույլ է տալիս հակամարտող տարածաշրջանի ժողովուրդներին ոչ միայն վերականգնել քայքայված տնտեսությունները և բուժել վերքրեը, այլ նաև բռնել զարգացման ուղին և խաղաղ բանակցություններ վարել` հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ»:

Իր հերթին ԼՂՀ խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Վահրամ Աթանեսյանը իր ելույթում տվել է հրադադարի ռեժիմի ` ԼՂՀ զարգացման և հակամարտության կարգավորման վրա թողնող ազդեցության և դերի մանրամասն վերլուծություն: Մասիս Մայիլյանը` ԼՂՀ Արտաքին քաղաականության և Անտանգության հասարակական խորհրդի ղեկավարը, իր ելույթում վերլուծել է խաղաղութայն ապահովման համար անհրաժեշտ ռեսուրսները, այդ թվում` ներքին, տարածաշրջանային և միջազգային: Հայկ Խանումյանը` Արցախում Եվրոպական շարժում կազմակերպության ղեկավարը, իր ելույթում անդրադարձել է ԶԼՄ-ների և սոցիալական մեդիաների դերին` խաղաղության մշակույթի ձևավորման հարցում:

Կոնֆերանս անցկացվել է ինտերակտիվ ձևով և բազմաթիվ մասնակիցների ելույթներում ընդգծվել է հրադադարաի ռեժիմի մասին համաձայնագրի պահպանման կարևորությունը: Կոնֆերանսի մասնակիցները հանդես են եկել հակամարտող կողմերի ղեկավարներին ուղղված կոչերով` մայիսի 12-ը շփման գծում առանց ագրեսիայի և բռնության օր ճանաչելու:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---