Թբիլիսիում Սուրբ Նշան եկեղեցու մի մասը փլուզվել է

Թբիլիսիում Սուրբ Նշան եկեղեցու մի մասը փլուզվել է

PanARMENIAN.Net - Թբիլիսիում` Սերեբրյանայա փողոցում, փլուզվել է հայկական Սուրբ Նշան եկեղեցու պատը: Բեկորները վնասել են կից բնակելի տունը: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել, սակայն ընտանիքը մնացել է անօթևան:

1701թ կառուցված եկեղեցու փլուզման պատճառը վերջին օրերին տեղացող հորդառատ անձրևներն են:

Ինչպես հաղորդել է արտակարգ իրավիճակների օպերատիվ ծառայության բաժնի պետ Նոդար Չումբաձեն, դեպքը տեղի է ունեցել 02:30-ի սահմաններում: Ըստ նրա, շինությունը վթարային էր և համապատասխան ծառայությունները տեղեկացվել էին այդ մասին:

«Գոյություն ուներ եկեղեցու փլուզման վտանգ, անվտանգության նորմերը պահպանվել էին: Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել»,-ընդգծել է նա:

Տուժած ընտանիքին օգնություն կցուցաբերի Հին Թբիլիսիի վարչակազմը, հաղորդում է Գրուզիա Online-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---