Արդեն ամսվա վերջին ՀԿԵ տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել օնլայն ռեժիմով

Արդեն ամսվա վերջին ՀԿԵ տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել օնլայն ռեժիմով

PanARMENIAN.Net - Վրաստանից ծրագրավորողները մայիսի 16-ին կժամանեն Հայաստան «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում օնլայն ռեժիմով տոմսեր ձեռք բերելու համակարգի ներմուծումը քննարկելու համար: Այդ մասին մայիսի 15-ին Երևանում ասել է ընկերության Ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսիսյանը: «Մինչև այս տարվա վերջ տոմսերի վաճառքի օնլայն համակարգը կգործարկվի»,- ասել է նա:

Դեռ 2011-ին ՀԿԵ-ում ստեղծվել է Տրանսպորտային ծառայությունների կենտրոն, որտեղ ցանկացած բեռնափոխադրող կարող է տեղեկատվություն ստանալ «մեկ պատուհանի» սկզբունքով, ներմուծվել է տոմսերի վաճառքի «Օրիոն» ավտոմատացված համակարգը: Ինչպես նշել է Գագիկ Մովսիսյանը, այսօրվա դրությամբ «Օրիոն» համակարգն անխափան է աշխատում:

Մովսիսյանը պարզաբանել է, որ նոր համակարգով տոմսերի վճարումը կիրականացվի բանկային պլաստիկ քարտերի միջոցով, ավելին, երկաթուղային կայարանին կից կգործեն առանձին դրամարկղեր նրանց համար, ով չի կարող օգտվել ինտերնետից: Այնուամենայնիվ, քաղաքացիները կարող են ստանալ կայարանում համապատասխան գաղտնագիր տրամադրելուց հետո:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---