«Հայկական ժամանակ». ԱԺ առաջին նիստը պետք է վարի տարիքով ամենամեծ պատգամավորը

«Հայկական ժամանակ». ԱԺ առաջին նիստը պետք է վարի տարիքով ամենամեծ պատգամավորը

PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի համաձայն, նորընտիր ԱԺ առաջին նիստը պետք է վարի տարիքով ամենամեծ պատգամավորը: «Թե կոնկրետ ով կարժանանա նման պատվի, դժվար է ասել, բայց որ դա կլինի հանրապետական, ակնհայտ է: Հենց ՀՀԿ համամասնական ցուցակում են պատգամավորի ամենատարեց թեկնածուները: Ըստ այդմ, ԱԺ առաջին նիստը կարող է վարել 82-ամյա Մուրադ Մուրադյանը, որը ԽՍՀՄ տարիներին եղել է Գյումրիի, Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ, Կենտկոմի քաղրտուղար, իսկ այժմ ՀՀ համամասնական ցուցակի 42-րդ համարն է: Հաջորդ ամենատարեցը ԳԱԱ նախագահ, 76-ամյա Ռադիկ Մարտիրոսյանն, որը ՀՀԿ ցուցակի 52-րդ համարն է: Նա, սակայն, դժվար թե թողնի ԳԱԱ նախագահի պաշտոնը: Եթե Մարտիրոսյանն ու Մուրադյանը ԱԺ չմտնեն, տարեցի կարգավիճակում կարող են հայտնվել Խոսրով Հարությունյանը և Գալուստ Սահակյանը: Այս երկուսն էլ 1948թ.-ին են ծնվել: Այս երկուսից տարիքով մեծ են Կ. Շահգալդյանը, Ե. Չախարյանը, Հ.Հարությունյանը, Վ. Կարախանյանը, բայց առայժմ հայտնի չէ, թե նրանցից ով կհայտնվի ԱԺ-ում»,- գրում է թերթը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---