Արմեն Աշոտյանը շնորհակալ է իր ճակատագրով մտահոգ բոլոր ԶԼՄ-ներին

Արմեն Աշոտյանը շնորհակալ է իր ճակատագրով մտահոգ բոլոր ԶԼՄ-ներին

PanARMENIAN.Net - «Շնորհակալ եմ բոլոր ԶԼՄ-ներին, որոնք մտահոգված են իմ հետագա քաղաքական կարիերայով և փորձում են կանխատեսել, թե ինչ վերելքներ կամ անկումներ տեղի կունենան իմ հետագա գործունեության մեջ»,-մայիսի 17-ին կառավարությունում լրագրողներին է ասել ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը` անդրադառնալով կառավարության ապագա կազմի հարցին:

Նախարարն ընդգծեց, որ ինքը որպես «ՀՀԿ անդամ պետք է կատարի կուսակցության առաջադրանքները՝ աշխատելով կամ չաշխատելով այս կամ այն պաշտոնում»: Ինչ վերաբերում է որևէ պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ իր նախապատվությանը, ապա Արմեն Աշոտյանը մեջբերել է. «Գլխավորը ճիշտ ժամին ճիշտ տեղում լինելն է՝ ելնելով անձի ընդունակություններից ու կուսակցության որոշումից»:

Միաժամանակ, նախարարը տեսնում է իրեն այն պաշտոնում, որտեղ կարող է առավելագույնս օգտակար լինել՝ հիշեցնելով իր 4-ամյա գործունեությունը ԱԺ-ում: «Ես ունեմ համապատասխան փորձ ու հակվածություն օրենսդիր մարմնում աշխատելու առումով, սակայն գործադիր մարմնում աշխատանքը ևս որոշ արդյունք է տալիս»,-ասել է նա:

Արմեն Աշոտյանը հավելել է, որ եթե նա մնա իր պաշտոնում, նախարարությունը կներկայացնի իր հետագա գործունեության նոր ծրագրերը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---