Սոչի մեկնող հայ դեռահասները զոհվել են մեքենայի պայթյունի հետևանքով

Սոչի մեկնող հայ դեռահասները զոհվել են մեքենայի պայթյունի հետևանքով

PanARMENIAN.Net - Դեպի Սոչի ուղևորվող 4 հայ դեռահասներից երկուսը զոհվել են մեքենայի պայթյունի պատճառով, երկուսն էլ գտնվում են վերակենդանացման բաժանմունքերում։ Այս մասին հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Նույն աղբյուրի հաղորդմամբ, ներկա պահի դրությամբ ոչ ոք չի կարողանում պատասխանել այն հարցին, թե ինչպես է պատահել, որ Վարդանե գյուղի 17–ամյա բնակիչ Իշխան Գրոմովը հայտնվել է մեքենայի ղեկին։ Ծնողները չեն կարողանում խելքի գալ, Իշխանի վիճակը ծանր է, նա հիվանդանոցում է։

Հաղորդվում է, որ երեկոյան ժամը 6–ից հետո Իշխանը 17–ամյա Կարեն Ավեդյանի հետ գնացել է իր ընկերներ 14-ամյա Վիոլետտա Զեյթունյանի և Դիանա Նահաբետյանի հետևից և նրանք ուղևորվել են Սոչի։ Աղջիկները նստել են մեքենայի հետևի նստատեղերին, իսկ տղաները առջևի։

Ներքին Խոբզա գյուղից ոչ հեռու` ճանապարհի ձախ խաչմերուկում վարորդը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի բետոնե ցանկապատին։

Ուժեղ հարվածից Դիանան և Կարենը դուրս են թռել մեքենայից։ Աղջիկը, բարեբախտաբար, կենդանի է մնացել։ Բժիշկներին չի հաջողվել փրկել Կարենին, նա մահացել է շտապ օգնության մեքենայում հիվանդանոցի ճանապարհին։ Վիոլետան մահացել է տեղում նախքան բժիշկների գալը, իսկ Իշխանին հոսպիտալացրել են կոտրվածքներով և այրվածքներով։

Պայթյունի արդյունքում մեքենայի կտորները դիպել են նաև այդ ժամանակ մայրուղով անցնող մեքենաներին, որոնցից երկուսը ստացել են աննշան վնասվածքներ։

Իրավապահները ներկայումս դեպքի առթիվ ստուգումներ են անցկացնում` պարզելու, թե դեռահասներից ով է եղել ղեկին։ Իրավապահների խոսքով, մեքենայի ղեկին եղել է Իշխան Գրոմովը։ Հենց նրա համար էր մեծ եղբայրը գնել մեքենան ողբերգությունից մի քանի օր առաջ։ Սակայն ընտանիքի մտերիմները պնդում են, որ այդ երեկո նա տվել է ղեկը իր ընկերոջը` Կարենին։

«Ես նրանց տեսել եմ ճանապարհին ողբերգությունից բառացիորեն մի քանի րոպե առաջ, ղեկին նստած էր Կարենը»,–«Կոմսոմոլսկայա պրավդային» հաղորդել է Ալեքսանդր Շամգլիսը։

Կայքի հաղորդմամբ, Դիանային արդեն վիրահատել են և եթե նրա վիճակը չվատանա, ապա կտեղափոխեն վերակենդանացման բաժին, Իշխանի վիճակը ևս դանդաղ, բայց լավանում է։

Նրանք դեռ տեղյակ չեն, որ իրենց ընկերենրը մահացել են։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---