«Կրթություն ԱՄՆ-ում» կրթական ցուցահանդեսին ներկայացված են 20-ից ավելի ամերիկյան բուհեր

PanARMENIAN.Net - «Կոնգրես» հյուրանոցում այսօր բացվել է «Կրթություն ԱՄՆ»–ում խորագրով կրթական ցուցահանդեսը, որին ներկայացված են ամերիկյան երկու տասնյակից ավելի համալսարաններ։ Համալսարանների ֆակուլտետների, ընդունելության պայմանների հետ այցելուներին ծանոթացնում են հենց տվյալ բուհերի հայ շրջանավարտները։ «Կրթություն ԱՄՆ–ում» կրթական խորհրդատավական–կենտրոնի ավագ խորհրդատու Գայանե Գրիգորյանը PanARNENIAN.Net-ի թղթակցին ասաց, որ ցուցահանդեսը նպատակ ունի ուսանողներին ծանոթացնել ԱՄՆ համալսարաններին և այնտեղ սովերելու պայմաններին։

«Քանի որ ԱՄՆ բուհերը շատ հետաքրքված են միջազգային ուսանողների ընդունելությամբ իրենց բուհեր, ապա սա հայ ուսանողների համար լավ հնարավորություն կարող է լինել»,–ասաց նա։

Հյուսիսային Կառոլինայի համալսարանը ներկայացնող Անահիտ Աթանեսյանը նշեց, որ իրենց համալսարանը լավագույններից մեկն է։

«Համալսարանի ամենամեծ առավելությունն այն է, որ այն տալիս է բարձր որակավորում և հնարավորություն հետագայում աշխատանք գտնելու թե ԱՄՆ–ում, թե Հայաստանում»։

Ցուցահանդեսին մասնկացող Մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանում սովորող Մանե Խաչիբարյանն էլ ասաց, որ ցանկանում է ուսումը շարունակել ԱՄՆ–ում, քանի որ, իր կարծիքով, իր ընտրած մասնագիտությամբ ԱՄՆ–ում կան բարձր որակավորմամբ բուհեր.

«Ընտրել եմ հոգեբանի մասնագիտությունը և այսօր եկել եմ ծանոթանալու ԱՄՆ–ի այն բուհերին, որտեղ կարող եմ շարունակել կրթությունս այդ ուղղությամբ»,–ասաց Մանեն։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---