Վահրամ Աթանեսյան. Ռոդայլենդյան բանաձևն Արցախի մասին կարող է նախադեպ դառնալ այլ երկրների համար

Վահրամ Աթանեսյան. Ռոդայլենդյան բանաձևն Արցախի մասին կարող է նախադեպ դառնալ այլ երկրների համար

PanARMENIAN.Net - Ամերիկյան Ռոդ Այլենդ նահանգի օրենսդիր մարմնի կողմից ԱՄՆ իշխանություններին Արցախի անկախությունը ճանաչելու կոչ անող բանաձևի ընդունումը մեկնաբանելու վերաբերյալ PanARMENIAN.Net ի թղթակցի խնդրանքին ԼՂՀ նախագահի արտաքին քաղաքական հանձնաժողովի ղեկավար Վահրամ Աթանեսյանը պատասխանել է, որ դա այդ միանգամայն հաճելի իրադարձությունը դժվար թե կարողանա ինչ-որ կերպ ազդել ԱՄՆ գործադիր իշխանությունների դիրքորոշման վրա: Նրա խոսքով` ԱՄՆ-ում լայնորեն տարածված է գործադիր մարմինների որոշումները, կոչերը կամ դիրքորոշումը գործադիր իշխանությունների կողմից հերքելու պրակտիկան, ինչի վառ օրինակը Հայոց ցեղասպանությունն է, որն ընդունվել է նահանգների մեծամասնության կողմից, բայց ոչ` դաշնային գործադիր իշխանության: Աթանեսյանը հաղորդել է, որ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանն արդեն հասցրել է հանդես գալ ելույթով, որում ասել է, որ այդ որոշումը չի ներկայացնում ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության դիրքորոշումը:

Չնայած դրան, Արցախի ներկայացուցիչն ընդգծել է, որ նահանգի խորհրդարանի այդ որոշումը կարող է նախադեպ դառնալ ԱՄՆ այլ նահանգների, ինչպես նաև ամբողջ աշխարհում այլ երկրների օրենսդիր մարմինների համար:

ԱՄՆ Ռոդ-Այլենդ նահանգի խորհրդարանն ընդունել է բանաձև, որը կոչ է անում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Բանաձևը նաև կոչ է անում ԼՂՀ-ին շարունակել` որպես ազատ և անկախ երկրի զարգացման ջանքերը, ինչպես նաև բարձր է գնահատվում միջազգային հանրությունում Արցախի կառուցողական ներգրավվածությունը և առկա տարածաշրջանային խնդիրները լուծելու նրա ձգտումը:

«Ես շնորհակալ եմ Ռոդ-Այլենդի օրենսդիրներին` Ղարաբաղի անկախության ձգտումներին աջակցող բանաձև ընդունելու համար և հուսով եմ, որ մարդու իրավունքներին և հավատարմությունը արդարությանը օրինակ կծառայեն նրա գործընկերների համար ԱՄՆ-ում և նրա սահմաններից դուրս»,-հայտարարել է ԱՄՆ-ում և Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչը:

«Շատ կարևոր է, որպեսզի այսօր ԱՄՆ-ն, աջակցելով ԼՂՀ-ին, ցուցադրի, որ կողմ է այս տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, և որ ժողովրդավարությունը կարող է ծագել նաև հակամարտությունում: Հուսով եմ, որ ԼՂՀ ինքնորոշման իրավունքը հնարավոր կլինի պահպանել առանց մարդկային կորուստների»,-հայտարարել է կոնգրեսական Ջեյմս Լանջևինը:

«20 տարի առաջ Ղարաբաղի ժողովուրդը պայքարում էր Խորհրդային Ադրբեջանից անկախանալու համար: Այսօր ես Ղարաբաղի հետ միասին տոնում եմ անկախության, բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 20-ամյակը»,-իր հերթին հայտարարել է կոնգրեսմեն Դևիդ Սիսիլլին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---