«Ժամանակ».Արարատի քաղաքապետի փախած լինելու մասին լուրերը «համաշխարհային կլյաուզնիկների» ձեռքի գործն է

«Ժամանակ».Արարատի քաղաքապետի փախած լինելու մասին լուրերը  «համաշխարհային  կլյաուզնիկների» ձեռքի գործն է

PanARMENIAN.Net - «Ժամանակը» գրում է, որ Արարատում ՀՀԿ–ի պարտությունից հետո արդեն երկար ժամանակ է` լուրեր են շրջանառվում, թե Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը, այսպես ասած «փախած» է ման գալիս` ՀՀԿ–ին ունեցած շուրջ 40մլն դրամ կազմող պարտքի պատճառով, որը ՀՀԿ–ն քաղաքապետից պահանջում է կուսակցության հույսերը չարդարացնելու համար, քանի որ ինչպես հայտնի է, Արարատ քաղաքում համամասնական ընտրակարգով հաղթեց ԲՀԿ–ն։

«Աբրահամ Բաբայանը, սակայն «Ժամանակի» հետ զրույցում նշեց, որ նմանատիպ խոսակցությունները մի քանի «համաշխարհային կլյաուզնիկների» տարածած հերյուրանքներն են։ Ի դեպ` մեր հարցին, թե ինչով է պայմանավորում քաղաքապետը Արարատում ՀՀԿ պարտությունը` վստահորեն պնդեց, որ Արարատում ՀՀԿ–ն չի պարտվել. «Ընդամենը մի քանի ձայնի տարբերություն է եղել»,–գրում է թերթը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---