Մայիսի 19` հունական պատմության ողբալի ամսաթիվ է19 մայիսի 2012 - 18:45 AMT PanARMENIAN.Net - 1915թ մարտին Զմյուռնիա (ներկայումս Իզմիր) քաղաքի մերձակայքում երիտթուքերի կողմից իրականացվել է հույների ջարդ, ովքեր դրանից առաջ զորակոչվել էին թուրքական բանակ: Թուրքիայի հույն ազգաբնակչության էթնիկ զտումեր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից իրականացվել են 1919-1922թթ հույ-թուրքական պատերազմի ընթացքում: XX դարի սկզբին հույները ճնշող մեծամասնություն էին Փոքր Ասիայի հյուսիսային և արևմտյան շրջանների և Կապադովկիայի ազգաբնակչության կազմում: Թուրքական կառավարությունը լրջորեն մտահոգված էր Անատոլիայի և Պոնտոսի` Թուրքիայի իշխանությունից դուրս գալու հարցով: Բացի այդ, հույների մեջ քիչ չէին լավ կրթությամբ, հասարակական բարձր պաշտոններ զբաղեցնող և թուրքական տնտեսության վրա էական նշանակություն ունեցող մարդիկ: Ուստի Թուրքիայի կողմից հույների ոչնչացման ծրագիրը վաղուց էր նախապատրաստվում և կայնքի կոչվեց 1908թ, երբ իշխանության եկան երիտթուքերը, ովքեր առաջնորդվում էին «Թուրքիան թուրքերի համար» կարգախոսով: 1911թ սեպտեմբերին երիտթուրքական կոնֆերանսի ժամանակ բացահայտ կերպով քննարկվել է Թուրքիայի էթնիկ փոքրամասնությունների ոչնչացման հարցը, որոնց թվում, նախ և առաջ, հայերն ու հույներն էին: 1923թ Լոզանի խաղաղության պայմանագրի համաձայն Հունաստանն ու Թուրքիան փոխանակում կատարեցին` Փոքր Ասիայում և Արևելյան Թրակիայում բնակվող 1.2 մլն հույներ վերաբնակեցվեցին Հունաստանում, իսկ այնտեղի 375 000 թուրքերը` Թուրքիայում: Թուրքերի կողմից իրականացված հույների ցեղասպանության զոհերի թիվը, ըստ տարբեր գանահատականների, տատանվում է 600 000- 1 միլիոնի սահմաններում: Պոնտոսի հույների ցեղասպանությունը այսօրվա դրությամբ պաշտոնապես ճանաչվել է միայն Հունաստանի, Կիպրոսի, Հայաստանի և ամերիկյան Նյու Յորք նահանգի կողմից : Մայիսի 19-ը Հունաստանի և հունական սփյուռքի համար համարվում է Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Վիեննայում․ Պետք է արգելել միջուկային օբյեկտների վրա զինված հարձակումները և հարձակման սպառնալիքները Նա նշել է, որ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Չտարածման մասին պայմանագրին ՀՀ և Չեխիայի ԱԳ նախարարները խոսել են ԵՄ հարթակում համագործակցության մասին Միրզոյանն ասել է, որ Հայաստանն էականորեն խորացնում է հարաբերությունները ԵՄ հետ բոլոր ուղղություններով Միրզոյանն ու Գրոսսին անդրադարձել են ՀԱԷԿ–ի հետագա ապահով և անվտանգ շահագործմանը Միրզոյանն ասե էլ որ ՀՀ–ն ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ ատոմակայանի կյանքը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար Օսթին. ԱՄՆ-ն չի կարող ենթադրություններ անել Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին Աշխարհի 8 երկրում սուգ է հայտարարվել Ռայիսիի մահվան կապակցությամբ |