Այն երիտասարդները ովքեր դեմ «Բազմազանության» շքերթին և ընդհանրապես վերջերս պայթեցված DIY ակումբի գործունեությանը, ակումբի աèջև մեծ պաստառ են բերել և փակել մուտքը: Պաստառի վրա գրված է. «Լույս Լուսավորչի հավատին, վայ ուրացողին»:
Ակտիվիստների փոխանցմամբ, շուտով կգան նաև հոգևարական դասի ներկայացուցիչներ:
PanARMENIAN.Net ի թղթակցի փոխանցմամբ 8-10 ակտիվիստները մտել են ներս, և ջարդում են ակումբում մնացած շշերը:
Ակտիվիստ Ստեփան Եսայանը մասնավորապես նշել է. «մենք ուզում ենք հայտարարել, որ պաստառը սարքվել է մեր նախաձեռնությամբ, մենք փոքրաքանակ ենք, բայց բոլոր մեր համախոհները մեզ կմիանան»:
Ակտիվիստները նկարել են սվաստիկաներ, գրել կտրուկ արտահայտություններ: Պաստառի վրա գրցածն էլ համարում են իրանց գաղափարախոսությունը, որը կփրկի նրանց սպիտաակ եղեռնից:
Նրանք նաև նշում են, որ սա պատասխան ակցիա է«Բազմազանության» շքերթին: