Նվարդ Մանասյանը մեկնաբանում է աշխատանքից ազատվելու վերաբերյալ ԵՊԼՀ դասախոսների դիմումը

Նվարդ Մանասյանը մեկնաբանում է աշխատանքից ազատվելու վերաբերյալ ԵՊԼՀ դասախոսների դիմումը

PanARMENIAN.Net - ԵՊԼՀ մագիստրոսական և հետբուհական ծրագրերի ղեկավար Նվարդ Մանասյանի վարչական պաշտոնից դուրս գալու պատճառը համալսարանում սահմանադրությունից դուրս որոշումների կայացումն ու օրենքների մեկնաբանումն է: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Մանասյանը` հավելելով, որ իր համար անընդունելի է, երբ նախկին ռեկտորին նույնացնում են պահակի հետ, խախտում բուհի կանոնադրությունը, ժամեր սահմանում, թե երբ ուսանողները կարող են մտնել և դուրս գալ համալսարանից, ինչպես նաև օգտվել բուհի ծառայություններից:

Նա նշեց, որ որոշումը կայացվել է ԵՊԼՀ գիտխորհրդի ընդլայնված նիստում:

Երևանի պետական լեզվաբանական համալսարանի մի խումբ դասախոսներ դիմել են ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գասպարյանին` իրենց զբաղեցրած վարչական պաշտոններից ազատվելու համար։

«Չհանդուրժելով Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նկատմամբ հետևողականորեն իրականացվող ապօրինությունները` ի նշան բողոքի հրաժարվում եմ զբաղեցրած վարչական պաշտոնով նպաստել բուհի բարի համբավի ոտնահարմանը: Հետևաբար, պահանջում եմ ինձ ազատել զբաղեցրած վարչական պաշտոնից` դիմումին կից հավելվածում ներկայացված փաստերի հիման վրա»,– նշված է դիմումի մեջ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---