Նոր զեկույց է հրապարակվել Վահագն Չախալյանի գործի մասին

Նոր զեկույց է հրապարակվել Վահագն Չախալյանի գործի մասին

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների գծով միջազգային փորձագետ, դոկտոր Ֆերնան դը Վարենը Ֆրանսիայում գործող «Երկիր Եվրոպա» կազմակերպության խնդրանքով պատրաստել է զեկույց ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի գործի քաղաքական–իրավական ասպետկների մասին: «Ազգային փոքրամասնություն լինելու վտանգները. Մարդու իրավունքները և Չախալյանն ընդդեմ Վրաստանի» (“The Perils of Being a National Minority: Human Rights and Chakhalyan v. Georgia”) վերնագիրը կրող զեկույցում Վրաստանի ներքին և արտաքին քաղաքական զարգացումների ֆոնի վրա, ինչպես նաև վրացահայության և ջավախքահայության նկատմամբ վրաց իշխանությունների քաղաքականության համատեքստում ներկայացվում է ջավախքահայ քաղաքական գործչի ձերբակալման և դատավարության, ինչպես նաև հետդատական գործընթացների պատմությունը։

Զեկույցում առանձին բաժին է նվիրված Չախալյանի և նրա ընտանիքի անդամների իրավունքների հիմնական խախտումներին, որոնք տեղի են ունեցել ինչպես նախքան դատավարությունը, այնպես էլ դատավարության ընթացքում և որոնք կոպտորեն ոտնահարում են նրա արդար դատաքննության և այլ իրավունքները։

Վահագն Չախալյանը ձերբակալվել է վրաց իշխանությունների կողմից 2008թ. հուլիսի 21-ին։ 2009թ. ապրիլի 7-ին նա կոպիտ խախտումներով ուղեկցվող դատավարության արդյունքում դատապարտվել է 10 տարվա ազատազրկման «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման», «խուլիգանության» և «զենքի պահպանման» շինծու մեղադրանքներով: Վահագն Չախալյանի գործը ներկայումս քննվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---