Դժբախտ պատահարի հետևանքով զինծառայող է մահացել

Դժբախտ պատահարի հետևանքով զինծառայող   է մահացել

PanARMENIAN.Net - Հայկական բանակում դժբախտ պատահարի պատճառով զինվոր է մահացել։ Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում երեկ ժամկետային զինծառայող, շարքային Գագիկ Գևորգի Հովակիմյանը «ԿՌԱԶ» մակնիշի մեքենան կայանելիս ավտոմեքենայի առաջնային հատվածով վրաերթի է ենթարկել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Խաչատուր Հակոբի Մելիքյանին։ Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական բաժնի հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը` նշելով, որ զինվորը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել։

Հարուցվել է քրեական գործ ՔՕ 377 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնների խախտման պատճառով անզգուշությամբ առաջացած մահ։ Պատիժն` առավելագույնը հինգ տարի ազատազրկում է `ներառյալ պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկումը), սակայն Գագիկ Հովակիմյանը դեռ ձերբակալված չէ։ Կատարվում է հետաքննություն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---