Ֆիլիպ Լեֆորը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի փոփոխության մասին. ԵՄ-ն չի կարող ԵԱՀԿ-ի փոխարեն որոշումներ կայացնել![]() 1 հունիսի 2012 - 22:04 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխությունը շատ ռիսկային է, գտնում է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը: Այդ մասին նա հայտնել է Երևանի պետական համալսարանի Եվրոպական հետազոտությունների կենտրոնի պրոֆեսորադասախոսական կազմի, փորձագետների և բուհի ուսանողների հետ հանդիպմանը: «ԵՄ-ում ներկայումս ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Եվրամիության դերին վերաբերող քննարկումներ են ընթանում: Քննարկվել է նաև այն հարցը, թե արդյոք արժե ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիային փոխարինել Եվրամիությամբ: Պետք է հստակ հայտնեմ, որ դա մեր լիազորությունների մեջ չի մտնում, ԵՄ-ն չի կարող ԵԱՀԿ-ի փոխարեն որոշումներ կայացնել»,- հայտնել է Լեֆորը: Նա նաև համոզմունք է հայտնել, որ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը չի կարելի փոխել, քանի որ հենց այդ ձևաչափն է մշակել Մադրիդյան սկզբունքները, որոնք մինչ օրս միակ փաստաթուղթն են, որի հետ համաձայնել են բանակցային գործընթացի երկու կողմերը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |