2012 թ. հունվար-ապրիլին ՀՀ պետբյուջեի եկամուտներն ավելացել են 3.2 տոկոսով, իսկ ծախսերը` 4.6

2012 թ. հունվար-ապրիլին ՀՀ պետբյուջեի եկամուտներն ավելացել են 3.2 տոկոսով, իսկ ծախսերը` 4.6

PanARMENIAN.Net - 2012 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 262.9 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 269 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 63.5%-ով և 57.9%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին կիսամյակի ծրագրի կատարումը:

Ինչպես հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարությունը, 2012 թվականի հունվար-ապրիլ ամիսներին պետական բյուջեից կատարված ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 4.6% ով կամ 11.8 մլրդ դրամով: 2012 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 6.1 մլրդ դրամ պակասուրդով` կիսամյակային ծրագրով նախատեսված 50.7 մլրդ դրամի դիմաց:

Նշված ժամանակահատվածում պակասուրդի ներքին ֆինանսավորումը կազմել է 4.1 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը` 2.0 մլրդ դրամ

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---