ԲարՔեմփ Երևան 2012 –ն արդեն մեկնարկել է![]() 9 հունիսի 2012 - 12:16 AMT PanARMENIAN.Net - ԲարՔեմփ Երևան 2012-ն արդեն մեկնարկել է: Ամերիկյան համալսարանում այսօր առավոտյան ազատ գրանցումներից և բացման արարողությունից հետո արդեն մասնակիցները սկսել են ներկայացնել իրենց շնորհանդեսները: Միջազգային հեռարձակման մարքեթինգի խորհրդական և թրեյներ Վիլերս-Սթյուարտը ներկայացնում է սոցիալական ցանցերում բովանդակություն տարածելու յուրօրինակ մեթոդները միջազգային օրինակներով: Այսօր ներկայացումներ կունենան նաև ԲարՔեմփ 2012-ի հատուկ հյուրեր՝ «ՌԻԱ Նովոստիի» ինտերնետ նախագծերի առաջխաղացման ղեկավար Լանա Պինյաևան, Ռուսաստանի հյուսիս-արևմտյան տարածաշրջանում սոցիալապես խոցելի խավերին աջակցելու ուղղությամբ աշխատող Դարյա Ալեքսեևան և այլք: Այս տարի ԲարՔեմփին մասնակցում է ավելի քան 1000 մասնակից, այն կանցկացվի այսօր և վաղը ամերիկյան համլսարանում: ԲարՔեմփ Երևան 2012-ի հովանավորներն ու աջակիցներն են Լրատվության այլընտրանքային ռեսուրսների ծրագիրը և «Ինտերնյուս» Հայաստանը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ, AtTask, BetConstruct, Be2 ընկերությունները, ռուսաստանյան RIA Novosti գործակալությունը: Միջոցառման գլխավոր գործընկերն է Օրանժ Արմենիան: BarCamp-ը միջոցառումներ կազմակերպելու նոր ձևաչափ է, որն առաջին անգամ կիրառվել է 2005թ-ին ԱՄՆ-ում՝ Silicon Valley-ում, և հետո ստացել լայն տարածում ողջ աշխարհում։ BarCamp են կոչվում տեղեկատվական տեխնոլոգիաների, Ինտերնետի և նոր մեդիաների թեմաներով չկոնֆերանսները։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |