ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԳՈՀ Է ԻՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ 9 սեպտեմբերի 2004 - 19:07 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մոհամադ Խաթամիի առաջին պաշտոնական այցը Հայաստան չափազանց կարեւոր իրադարձություն է: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն Իրանի ղեկավարի հետ համատեղ երեկ կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, երկկողմ հարաբերությունների օրակարգն աստիճանաբար հարստացվում եւ ընդարձակվում է: «Ես կարող եմ իմ գոհունակությունը հայտնել ինչպես քննարկվող հարցերի ընդհանուր բովանդակության, այնպես էլ մեր բանակցությունների ընթացքում ձեւավորված տրամադրության առնչությամբ», - հայտարարել է Ռ.Քոչարյանը: Նա ավելացրել է, որ իր իրանցի գործընկերոջը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարության կարգավորման գործընթացի ներկա դրության մասին: Այդ առնչությամբ երկու նախագահները ընդգծել են խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Իր հերթին, Մ.Խաթամին ընդգծել է, որ Իրանը ձգտում է լավ հարաբերություններ ունենալ բոլոր հարեւանների հետ, սակայն Հայաստանի հետ իր երկրի հարաբերությունները առանձնահատուկ են: Նա նաեւ նշել է, որ Հայաստանի եւ Իրանի համագործակցությունն ուղղորդված չէ երրորդ երկրների դեմ: Սկսած 1991 թվականից այդ հարաբերությունները տարեց տարի խորանում են, ավելացրել է Իրանի նախագահը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա Օդի ջերմաստիճանն մայիսի 2–ից կնվազի 7-10 աստիճանով Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում «Հայաքվեի» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը |