Պատմական Խնձորեսկում բացվել է 100 մ երկարությամբ ճոճվող կամուրջը

Պատմական Խնձորեսկում բացվել է 100 մ երկարությամբ ճոճվող կամուրջը

PanARMENIAN.Net - Օրերս Սյունիքի մարզի պատմական Խնձորեսկ գյուղում բացվել է ճոճվող կամուրջը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին պատմեց մարզպետարանի աշխատակազմի մշակույթի և սպորտի բաժնի պետ Սարգիս Դավթյանը:

«Պատմական Խնձորեսկն իր քարանձավներով և գեղատեսիլ այլ տեսարժան վայրերով կտրված էր տուրիստական երթուղիներից: Ունեինք միայն փոքրիկ դիտակետ, որտեղից զբոսաշրջիկները կարող էին դիտել պատմական գյուղը», ասաց նա:

Կամուրջն ունի 60 մ բարձրություն և 100 մ երկարություն: Այն կապում է գետի երկու ափերը:

Այն կառուցել են խնձորեսկցի բարերարները, և Դավթյանի կարծիքով Տաթևի ճոպանուղուց հետո երկրորդ կարևորագույն քայլն է մարզում տուրիզմը զարգացնելու գործում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---