«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերում կներկայացվի 150 ֆիլմ

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի  ծրագրերում կներկայացվի 150 ֆիլմ

PanARMENIAN.Net - Այս տարի «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային 9-րդ փառատոնի մրցութային և արտամրցութային ծրագրերին կմասնակցի 150 ֆիլմ: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը:

Այս տարի փառատոնին ներկայացվել է ռեկորդային` 1200 հայտ: Ստամբոլցյանի խոսքով, խաղարկային ֆիլմերի անվանակարգում ներկայացված է 12 ֆիլմ, որը սովորական թիվ է: Ծրագրում ընդգրկվել է լայն աշխարհագրություն` Չիլիից մինչ Իրան: Խաղարկային մրցույթում ներկայացված են ռուս սկանդալային ռեժիսոր Վասիլի Սիգարևի «Ապրել», Պիեռ Շոլլերի «Նախարարը», Սերգեյ Լոզնիցայի «Մշուշում» ֆիլմերը, որոնք Կաննի կինոփառատոնում արժանացել են ՖԻՊՐԵՍԻ ժյուրիի մրցանակին և այլոք:

Կինոփառատոնի փոխտնօրեն Արա Խանջյանը, ներկայացնելով վավերագրական ֆիլմերի անվանակարգը, նշեց, որ այստեղ ընդգրկված են նաև հայկական ֆիլմեր: Այս տարի շատ են նաև տարբեր մրցույթների և կինոփառատոների մասնակցած վավերագրական ֆիլմերը:

«Հայկական համայնապատկեր» մրցույթն այս տարի կրել է փոփոխություններ: Այդ մասին ասաց անվանակարգի համակարգող Րաֆֆի Մովսիսյանը, նշելով, որ առանձնացվել են խաղարկային և վավերագրական ֆիլմերը:

Ամենաշատ հայտ է ներկայացվել «Կորիզ» անվանակարգում: 560 հայտից ընտրվել է միայն 39-ը:

«Ոսկե ծիրան» 9-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը տեղի կունենա հուլիսի 8-15-ը: Այս տարի ստացվել է ռեկորդային` 1120 հայտ աշխարհի 70 երկրներից: Փառատոնն, այս տարի, կպահպանի 4 մրցութային ծրագրերը`

«Միջազգային խաղարկայինը», «Միջազգային վավերագրականը», «Հայկական համայնապատկերը» և «Կորիզը»: Կազմակերպիչները խոստանում են նաև երևանյան պրեմիերաներ, «Հարգանքի տուրք», և հետահայաց

ցուցադրություններ: Այս տարի կնշվեն Ֆրունզե Դովլաթյանի 85, Անդրեյ Տարկովսկու 80 և Յուրի Երզնկյանի 90-ամյակները: կինոփառատոնի ընթացքում կներկայացվի նաև «Գիրք և կինո» ծրագիրը:

Փառատոնի ընթացքում 6-րդ անգամ կկազմակերպվի «Ռեժիսորներ առանց սահմանների» համատեղ արտադրության ֆորումը:

Այս տարի փառատոնի նախագահն է լինելու հայտնի իսպանացի կինոռեժիսոր, Վիկտոր Էրիսեն, ով եղել է Կաննի 2010 թ. ժյուրիի կազմում:

Արդեն 7-րդ տարին անընդմեջ «Ոսկե ծիրանի» հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---