Իսլամագետ. Պետք է բացառել Սիրիայում արմատական իսլամիստների իշխանության գալը![]() 15 հունիսի 2012 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում արմատական իսլամիստական կազմակերպությունների իշխանության գալը վտանգավոր է Սիրիայի ցանկացած ազգային փոքրամասնության համար, առավել ևս հայերի։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Սիրիայի ներկայիս քաղաքական իրադրության մասին, նման կարծիք հայտնեց իսլամագետ Սարգիս Գրիգորյանը` նշելով, որ պետք է բացառել այդ ուժերի իշխանության գալը։ «Դժվար է այժմ կանխատեսել, թե կոնկրետ որ ուժերը կգան իշխանության, սակայն որ իսլամիստական ուժերի իշխանության գալու դեպքում հայերի համար շատ բարդ իրավիճակ կստեղծվի, դա միանշանակ է և այս դեպքում պետք է հայերի դիրքորոշումը շատ հստակ լինի», -ասաց նա: Հանդիպմանը մյուս բանախոս արաբագետ Արմեն Պետրոսյանը` պատասխանելով հարցին, թե ի՞նչ վերաբերմունք ունի Սիրիայի այժմյան ընդդիմությունը հայերի նկամամբ, ասաց, որ ընդհանուր առմամբ բացասական է տրամադրված բոլոր այն ուժերի նկատմամբ, ովքեր իրենց աջակցությունը չեն ցուցաբերում նրանց. «Տվյալ դեպքում ընդդիմության բացասական վերաբերմունքը, որը այժմ կա հայերի նկատմամբ, բացատրվում է հենց այդ հանգամանքով»: Կանխատեսելով Սիրիայում քաղաքական զարգացումների ապագա սցենարը` իսլամագետ Սարգիս Գրիգորյանն ասաց, որ ամեն դեպքում պետք է ստիպել հակամարտող կողմերին նստել բանակցությունների սեղանի շուրջ, սակայն այժմյան արյունահեղություններով լեցուն իրավիճակը ցույց է տալիս, որ նման բան մոտ ապագայում չի լինի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |