Արգենտինայում ՀՀ դեսպանը հանդիպել է Արգենտինայի դաշնային դատավորի հետ

Արգենտինայում ՀՀ դեսպանը հանդիպել է  Արգենտինայի դաշնային դատավորի  հետ

PanARMENIAN.Net - Հունիսի 15-ին ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը հանդիպեց Արգենտինայի դաշնային դատավոր Նորբերտո Օժարբիդեի հետ:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, դեսպան Մելիքյանը շնորհակալություն հայտնեց արգենտինյան դատավորից համամարդկային արժեքների պաշտպանության հանդեպ իր ցուցաբերած հավատարմության, քաջության և քաղաքացիական կեցվածքի համար:

Նորբերտո Օժարբիդեն իր հերթին նշեց, որ միշտ համակրանք է ունեցել հայ ժողովրդի նկատմամբ, սակայն արգենտինահայ Գրեգորիո Հայրապետյանի և մի շարք հայկական կազմակերպությունների հայցի վերաբերյալ դատական գործընթացն իրեն թույլ տվեց առավել մանրամասն ծանոթանալ հայ ազգի պատմությանը և անցած ուղուն: Անդրադառնալով 2011 թ. ապրիլի 1-ի որոշմանը` նա առանձնահատուկ կերպով ընդգծեց հայ համայնքի կողմից կազմակերպած ավելի քան հազար ներկաների մասնակցությամբ ընդունելությունը, որը հուզիչ տպավորություն էր թողել իր վրա: Դատավորը մեծապես կարևորեց այդ ձեռնարկին բազմաթիվ երիտասարդների մասնակցությունը:

ՀՀ դեսպանը հրավիրեց Ն. Օժարբիդեին այցելել Հայաստան, ինչը վերջինս հաճույքով ընդունեց:

2011 թ. ապրիլի 1-ին նա, բավարարելով արգենտինահայ Գրեգորիո Հայրապետյանի և մի շարք հայկական կազմակերպությունների հայցը, կայացրեց որոշում, ըստ որի «Թուրքական պետությունը 1915-1923 թթ. Ցեղասպանություն է իրագործել հայ ժողովրդի նկատմամբ` ծրագրավորելով և սիստեմատիկ կերպով ոչնչացնելով 1,5 միլիոն հայերի», ինչը լայն հնարավորություն է ընձեռնում միջազգային կազմակերպություններում և տարբեր դատական ատյաններում որպես իրավական հիմք օգտագործելու համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---